Կրթաթոշակային ծրագիր /Լիտվա/

2019-03-28

2019-2020 ուսումնական տարում Լիտվայի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը հայտարարել է կրթաթոշակային ծրագիր, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Կրթաթոշակային տեղերը տրամադրվում են մագիստրոսական կրթություն ստանալու և լիտվերեն լեզվի կարճաժամկետ (1-2 կիսամյակ) դասընթացներին մասնակցելու նպատակով: 
Առցանց դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն է 2019 թվականի մայիսի 3-ը:
Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այցելելով http://old.stipendijos.lt/en/scholarships/scholarships-1/full-time-master-degree-studies կայքէջը: Հաշվի առնելով, որ մասնակիցների թեկնածությունները պետք է փոխանցվեն նաև Կրթության և գիտության նախարարության կողմից՝ գրանցվելուց հետո անհրաժեշտ է պահանջվող տեղեկությունն ու փաստաթղթերը ներկայացնել ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։