Տնտսոցխորհ-ի երիտասարդական 8-րդ ֆորում

2019-03-25

2019թ. ապրիլի 8-ից 9-ը Նյու Յորքում տեղի կունենա Տնտսոցխորհի երիտասարդական 8-րդ ֆորումը:
Ֆորումն իրականացվելու է այս տարվա Տնտսոցխորհի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի կարգախոսով, այն է՝ «Առաջխաղացում, ներգրավվածություն և հավասարություն»։
Ֆորումը կազմված է լինելու մի քանի հատվածներից.
-Երիտասարդության դերի կարևորության վերաբերյալ քննարկումներ, որոնք իրենց ներդրումը կունենան երիտասարդության զարգացման օրակարգի ձևավորման գործընթացում և կնպաստեն, որ այդ օրակարգում ընդգրկվեն կարևորագույն հարցեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացման ֆինանսավորումը,
-2019 թվականի Տնտսոցխորհի բարձր մակարդակի քաղաքական ֆորումին քննարկվելիք 6 Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան արտահայտել իրենց կարծիքներն ու մոտեցումները և այսպիսով ներդրում ունենալ Կայուն զարգացման գագաթաժողովի ընթացքում,
-Կներկայացվի ՄԱԿ-ի երիտասարդության ռազմավարությունը,
-Ֆորումը կծառայի որպես հարթակ, որտեղ երիտասարդ առաջնորդներով, ինչպես նաև երիտասարդության հարցերով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան քննարկումներ ունենալ պետությունների կառավարությունները ներկայացնող անձանց, ինչպես նաև ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ։
 Ֆորումի մասնակցության ծախսերն ամբողջությամբ հոգալու են մասնակիցները: Ցանկալի է, որ մասնակիցները լինեն ուսանողներ, որոնք հետաքրքրված են կայուն զարգացման նպատակների 2030 օրակարգով և կկարողանան մասնակցել քննարկումներին, արտահայտել իրենց կարծիքներն ու մոտեցումները ԿԶՆ-ների մասին։ 
Հետաքրքրված անձիք պետք է անհատապես կապ հաստատեն կազմակերպիչների հետ՝ մասնակցության մասին տեղեկացնելով  ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։