Մրցույթ`ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսաբանական գիտությունների ոլորտում հետազոտության ՅՈՒՆԵՍԿՕ - Հասարակածային Գվինեա» մրցանակի համար

2019-03-22

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «Կենսաբանական գիտությունների ոլորտում հետազոտության ՅՈՒՆԵՍԿՕ - Հասարակածային Գվինեա» մրցանակաբաշխության մասին: 
Մրցանակային ֆոնդը կազմում է 350,000 ԱՄՆ դոլար, որը նախատեսված է առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է արժանվույնս գնահատել կենսաբանական գիտությունների ոլորտում անհատների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկային կյանքի որակի բարելավման վրա։
Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://en.unesco.org/stem/lifesciences-prize կայքէջից: Մասնակցության պարագայում, անհրաժեշտ է մինչև 2019թ. մայիսի 1-ը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել առցանց www.unesco.org/egip/account-request հղումով։
Մրցանակի և թեկնածուների առաջադրման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկությունը` կից նյութերում:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։