«Գերազանցություն» կրթաթոշակային ծրագիր

2019-03-14

ՉԺՀ կառավարությունը իրականացնում է «Գերազանցություն» կրթաթոշակային ծրագիրը, որը ՉԺՀ-ում անգլերեն լեզվով ուսման հնարավորություն է տալիս օտարերկրյա լավագույն մասնագետներին: Ծրագրի տևողությունը մեկ կամ երկու տարի է:
Թեկնածուները պետք է՝
Ծնված լինեն 1974 թ. սեպտեմբերի 1-ից հետո,
Ունենան բակալավրի կամ ավելի բարձր կրթության աստիճան և 3 տարի և ավել աշխատանքային փորձ,
Լինեն միջին դասի պետական պաշտոնյաներ կամ տարբեր կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարներ կամ համալսարանների և հետազոտական հաստատությունների մասնագետներ,
Լավ տիրապետեն անգլերեն լեզվին,
Պետք է ներգրավված չլինեն ՉԺՀ այլ ծրագրերի մեջ:
Չինական կողմը հոգում է ուսման, կեցության և ճանապարհածախսի հետ կապված բոլոր ծախսերը:
Կից`տեղեկատվություն անհրաժեշտ դիմումի լրացման ձևի, վերոնշյալ կրթաթոշակային ծրագրին դիմելու ընթացակարգի և մասնակցության պայմանների մասին:
Փաստաթղթերի ամփոփ փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն՝ մինչև մարտի 19-ը՝ չինական կողմին փոխանցելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։