«Հաջող սկիզբ» ծրագիր` իրատեսական գործարար գաղափարներ ունեցող սկսնակ գործարարների համար

2019-03-11

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ներկայումս իրականացվում են իրատեսական գործարար գաղափարներ ունեցող սկսնակ գործարարների համար «Հաջող սկիզբ» ծրագիրը։  Ծրագիրը ներառում է ուսուցողական, մասնագիտական խորհրդատվության, տեղեկատվական, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից  իրկանացվում է նաև գործող բիզնեսների Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում /ուսուցում, վերապատրաստում, փորձի փոխանակում/: Ինչպես նաև գործարկվում է գիտելիքային  առցանց հարթակի մշակում և սպասարկում: Հարթակի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ այն տեղեկատվության/խորհրդատվության և գիտելիքի առցանց աղբյուր հանդիսանա ձեռնարկատիրության գործունեության ծրագրավորման (շուկայի հետազոտություն և մրցակցային վերլուծություն, գործարար պլանի կազմում, ֆինանսավորում), մեկնարկի (բիզնեսի իրականացման վայր, բիզնեսի կառուցվածք և գրանցում, բիզնեսի անուն և ապրանքային նշան, հարկ վճարողի հաշվառման համար, լիցենզիա և հավաստագիր, պիտակավորում և մակնշում), կառավարման (ֆինանսների կառավարում, մարդկային ռեսուրսի կառավարում, հարկերի վճարում, իրավական կարգավորումներ, մարքեթինգ և վաճառք, լուծարում) և ընդլայման (լրացուցիչ ֆինանսական ներդրում, պետական գնումներ, գործարար հարաբերություններ, իրավական կարգավորումներ, շուկայի ընդլայնում, արտահանում և ապահովագրություն) փուլերում գտնվող բոլոր ՓՄՁ-երի համար: Հարթակը կպարունակի նաև բաժիններ, որոնք ոլորտային ուղեցույցներ կհանդիսնան տարբեր ոլորտներում (չիր, պանիր, ջերմոց, հյուրատուն) գործունեության իրականացման համար: Ընդգրկված ոլորտների քանակը պարբերաբար կհամալրվի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։