«Արևելյան գործընկերության քաղաքականության ապագան» թեմայով ԱլԳ երկրների ուսանողական էսսեների մրցույթ

2019-03-01

 Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության  հետ համագործակցությամբ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) 10-ամյակի տոնակատարման շրջանակներում ազդարարվել է «Արևելյան գործընկերության քաղաքականության ապագան» թեմայով ԱլԳ երկրների ուսանողական էսսեների մրցույթի մեկնարկը։
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտերը մինչև ս.թ. ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն։
Յուրաքանչյուր երկրից մեկական լավագույն աշխատանքի ընտրության մասին կհայտարարվի ս.թ. ապրիլի 30-ին: Հաղթողին կտրամադրվի շնորհավորական հավաստագիր Լեհաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների կողմից: Լավագույն աշխատանքների հեղինակները նաև կհրավիրվեն մասնակցելու ընթացիկ տարում ԱլԳ 10-ամյակի շրջանակներում անցկացվելիք բարձրաստիճան քաղաքական միջոցառումներից մեկին:

Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից կամ այցելելով www.urm.lt/eap10, https://www.gov.pl/web/diplomacy/eap10 կայքէջերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։