Դրամաշնորհային պայմանագրի ստորագրում

2019-02-27

Փետրվարի 27-ին, ժամը 15։00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում  «Վայոց Ձորի դպրոցներին դպրոցական սարքավորումների տրամադրման նախագծի» համար դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Դրամաշնորհային պայմանագիրը կստորագրեն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադան և «Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ի նախագահ  Գայանե Գևորգյանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։