«Չինական մեծ պատ» կրթաթոշակային ծրագիր

2019-02-20

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ 2019-2020 թթ. ուսումնական տարվա համար նախաձեռնում է «Չինական մեծ պատ» կրթաթոշակների տրամադրման գործընթաց` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար:
Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և գիտահետազոտողների համար, ովքեր ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուն անգլերենն է. բացառիկ դեպքերում, թեկնածուներից կարող են պահանջել անցնել չինարենի դասընթացներ՝ նախքան ընտրված ոլորտներում ուսումնառության կամ գիտահետազոտական աշխատանքների մեկնարկը:
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երկու թեկնածու. հայտերը կարող են ներկայացվել միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորությամբ: Մեծապես խրախուսվում է կին թեկնածուների ներկայացումը:
Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր ներկայացվող նյութերից և հետևյալ կայքէջից՝        http://www.unesco.org/new/en/fellowships/programmes/unescopeoples-republic-of-china-the-great-wall-co-sponsored-fellowships-programme/:
Թեկնածուների փաստաթղթերի ամբողջական փաթեթները մինչև ս.թ. մարտի 4-ը  պետք է ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարություն: Ոչ ամբողջական և կրթաթոշակի չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։