Մրցույթ ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի Հայկ Կտրակյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2019-02-11

ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի Հայկ Կտրակյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. փետրվարի 13-ից մինչև մարտի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Արտաշատի Հայկ Կտրակյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/25, հեռ.՝ 0235-2-29-72, 077-34-38-80:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. մարտի 25-ին, ժամը 14:00-ին, Արտաշատի Հայկ Կտրակյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։