Մրցույթ` Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2019-2020 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

2019-02-07

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է 210 կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2019-2020 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում  բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող, ռուսերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության իրավունք կամ ժամանակավոր կացության կարգավիճակ ու հաշվառված չեն Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկություններ (պայմաններ, բուհերի ցանկ, մասնագիտություններ և այլն) կարող եք ստանալ http://минобрнауки.рф, www.russia-edu.ruwww.russia.edu.ru կայքէջերի միջոցով:
Նախնական գրանցման համար անհրաժեշտ է այցելել Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի http://arm.rs.gov.ru կայքէջ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի փետրվարի 18-ից մինչև մարտի 1-ը ներառյալ՝ Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում (հասցեն՝ ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբ, տուն 20/14, հեռ. +374 12-54-48-90)։
Մրցույթը կազմակերպվելու է երկու փուլով՝ մասնագիտական քննություններ և հարցազրույց: Փաստաթղթերի ցանկը և քննությունների ժամկետները կհայտարարվեն լրացուցիչ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-56-23-64):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։