Գյուտարարությանը նվիրված միջազգային ցուցահանդես Քուվեյթում

2019-01-08

2019թ. հունվարի 27-ից 30-ը Քուվեյթում կայանալու է գյուտարարությանը նվիրված 11-րդ միջազգային ցուցահանդեսը (11th International Invention Fair in the Middle East), որը կազմակերպվում է Քուվեյթի գիտության ակումբի կողմից։

Ցուցահանդեսին կարող են մասնակցել գյուտարարներ, հետազոտական կենտրոններ, գիտական և տեխնոլոգիական միություններ և կազմակերպություններ։ Միջոցառումը նպատակ ունի համագործակցության հարթակ տրամադրել տեղացի և օտարերկրացի հայտնագործողներին։

Ցուցահանդեսի մասնակիցները կարող են արժանանալ 50,000 ԱՄՆ դոլար մրցանակի։ Այդ նպատակով ստեղծված է հատուկ հանձնախումբ, որը գնահատելու է գյուտերն ու նորարարությունները՝ նախապատվությունը տալով միջազգային չափանիշներով լավագույն հայտնագործություններին։

Միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.iifme.com կայքէջում։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։