Հայոց ցեղասպանությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմի դիտում/քննարկում ավագ դպրոցի աշակերտների համար

2018-12-14

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը կազմակերպում է Հայոց ցեղասպանությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմի դիտում/քննարկում աբոնեմենտային համակարգով թանգարան այցելած և ցուցադրությանը մասնակցած ավագ դպրոցի աշակերտների խմբերի համար:
Քանի որ թանգարանի մուտքն արդեն իսկ անվճար է, դպրոցականների այցելությունները խթանելու համար «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու նախարարությունների և այս ծրագրում ընդգրկված ՀՀ դպրոցների և այլ պատկան մարմինների հետ:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։