Կենտրոնական և Արևելյան երկրների տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնած մրցույթներ և նախագծեր

2018-12-13

Տեղեկատվություն
Կենտրոնական և Արևելյան երկրների տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնած մրցույթների և նախագծերի վերաբերյալ

1) Կայուն զարգացման համար ֆրանկոֆոնիայի մրցանակ. ճարտարապետություն, տարածք։ Մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետներ, քաղաքաշինության մասնագետներ, բազմամասնագիտական թիմեր, կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ և այլն։ Դիմումի վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 14-ը։ Մանրամասների համար՝ https://www.formes.ca/concours:

2) Մրցույթ «Նամակ գրել Երկրին»։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները անկախ տարիքից։ Դիմումի վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 6-ը։ Մանրամասների համար՝ https://www.chansons-sans-frontieres.fr/le-concours:

3) Աջակցություն ՖՄԿ-ից գրական միջոցառումներին։ Դիմումի վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 7-ը։ Մանրամասների համար՝ http://litterature.francophonie.org:

4) Մշակութային հաստատությունների կառուցվածքավորում։ «Վստահության պայմանագիր» ծրագիր, որին կարող են մասնակցել մասնավոր կամ հասարակական իրավաբանական կարգավիժակ ունեցող կառույցներ։ Դիմումի վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 10-ը։ Մանրամասների համար՝ http://artsetcreations.francophonie.org:

5) Ստեղծագործողների շարժականություն» Ծրագիր ՝ «Բեմում», որին կարող են մասնակցել մշակութային կազմակերպություններ, մասնավոր կամ հասարակական իրավաբանական կարգավիճակ ունեցող գեղարվեստական խմբեր։ Դիմումի վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 10-ը։ Մանրամասների համար՝ http://artsetcreations.francophonie.org:

6) Ֆրանսերեն լեզվով երիտասարդ գրողի միջազգային մրցանակի 35-րդ տարեդարձ։ Մրցույթին կարող են մասնակցել 15-ից 27 տարեկան երիտասարդ ֆրանսախոսներ։ Դիմումի վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 15-ը։ Մանրամասների համար՝ https://www.pjef.net/inscription/inscription-au-prix-du-jeune-ecrivain:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։