Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Ավանի Աղբյուր Սերոբի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-11-29

ՀՀ Արագածոտնի մարզի «Ավանի Աղբյուր Սերոբի անվան միջնակարգ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2019թ. հունվարի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Ավանի Աղբյուր Սերոբի անվան միջնակարգ դպրոցում, գ.Ավան փողոց 1, շենք 16, հեռ.՝ 093-15-75-14:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հունվարի 18-ին, ժամը 15:00-ին, Ավանի Աղբյուր Սերոբի անվան միջնակարգ դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։