Երևանում մեկնարկում է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային համաժողովը

2018-11-27

Նոյեմբերի 28-ին, ժամը  10:00-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում  /հասցե՝  Ամիրյան 1/ տեղի կունենա «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Հայաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակներ և խոսնակներ:

Մինչ համաժողովի մեկնարկը՝ ժամը 9.00-10.00-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում տեղի կունենա քոլեջների ուսանողների աշխատանքների ցուցահանդես:

Միջազգային համաժողովը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)`  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Համաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, ժամը 14.00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա քոլեջների ուսանողների միջև անցկացված «Ազգային հմտություններ» մրցույթի  հաղթողների պարգևատրման արարողությունը:

Խնդրում ենք ներկայանալ վկայականներով: Գրանցումը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ետնամասից: Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.tvet2018.ama.am կայքում:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։