ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

2018-11-15


Ծրագրի անվանումը՝
«Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով»   Կրթական ծրագիր
Ֆինանսավորման աղբյուրը՝
Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ  
Խորհրդատվական ծառայության անվանումը` վիրտուալ պլատֆորմի և էլեկտրոնային գրադարանի մշակման և ներդրման  խորհդատվական ծառայություն
Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)` տող 8
<<Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան>> հիմնադրամը  Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցներից  ստացել է դրամաշնորհ, և նախատեսվում է այդ միջոցների մի մասն օգտագործել խորհրդատվական ծառայությունների մատուցման դիմաց:
Տվյալ խորհրդատվական ծառայությունը (այսուհետ` Ծառայություններ) ներառում է հետևյալ աշխատանքները. 
• Մշակել վիրտուալ էլեկտրոնային պլատֆորմ և էլեկտրոնային գրադարան
• Տեղադրել էլեկտրոնային պլատֆորմը և էլեկտրոնային գրադարանը ՀՊՄՀ-ի սերվերի վրա,
• Փորձարկել և գործարկել Էլեկտրոնային պլատֆորմը և էլեկտրոնային գրադարանը 
• Տրամադրել շահագործման ընթացիկ խորհրդատվություն և առնվազն 24 ամիս երաշխիքային սպասարկում՝ համակարգի գործառույթների ընթացիկ բարելավման և փոփոխման նպատակով։
Խորհրդատվկան աշխատանքները կիրականացնի 6,5 ամսվա ընթացքում՝ 4 փուլով: 
<<Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան>> հիմնադրամը համապատասխանող Խորհրդատվական ընկերություններին (այսուհետ` Խորհրդատուներ) հրավիրում է ներկայացնել Ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտ:  Հետաքրքրված կազմակերպություններըպետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումները  և  համապատասխան փորձ:
Դիմող կազմակերպությունը պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.
• Կազմակերպության ընդհանուր փորձ
- ՏՀՏ ոլորտում առնվազն 3 տարվա գործունեություն
- Կայքերի, հարթակների ծրագրավորման առնվազն 3 տարվա փորձ
• Կազմակերպության հատուկ փորձ
• Կրթության ոլորտին առնչվող էլեկտրոնային նյութերի/հարթակի մշակման փորձ 
• Աշխատակազմի որակավորում
- Կազմակերպությունը էլ-պլատֆորմի և էլ-գրադարանի աշխատանքների համար պետք է ներգրավի որակյալ աշխատակազմ՝ առնվազն երկու ծրագրավորող և առնվազն մեկ վեբ-դիզայներ։
 Ծրագրավորողներին ներկայացվող պահանջներ՝
- Ծրագրավորման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Ուսումնական պլատֆորմի կամ համանման ուսումնական կայքի ծրագրավորման փորձ
- Օտար լեզվի՝ ռուսերեն կամ անգլերեն, իմացություն
 Վեբ-դիզայներին ներկայացվող պահանջներ՝
- Վեբ-դիզայնի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Պլատֆորմի կամ համանման կայքի վեբ դիզայնի աշխատանքների փորձ
- Օտար լեզվի՝ ռուսերեն կամ անգլերեն, իմացություն
Խորհրդատվական կազմակերպությունը կգնահատվի հետևյալ կերպ.
- Կազմակերպության ընդհանուր փորձը – 30 միավոր
- Կազմակերպության հատուկ փորձը  - 40 միավոր
- Աշխատակազմի որակավորումը  -30 միավոր
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
- տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների ցանկը` ներառյալ պայմանագրի առարկան (նկարագրությունը), պայմանագրի արժեքը, ժամկետները և պատվիրատու կազմակերպության անվանումը և իրավաբանական հասցեն, հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը: Աշխատակազմի յուրաքանչյուր անդամի անձնական թերթիկը պետք է ստորագրված լինի այդ անդամի և կազմակերպության պատասխանատուի կողմից:
Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի համաձայն «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով ու դրամաշնորհներով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (Խորհրդատուների ուղեցույց) Խորհրդատուի որակավորման հիման վրա ընտրության մեթոդի:   
Համապատասխան փորձ ունեցող կազմակերպությունները  կարող են դիմել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ  ք. Երևան, Տիգրան Մեծի փող. 17 հասցեով, (էլ. փոստ. interdep@aspu.am) մինչև 2018թ. դեկտեմբերի 3-ը ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (+37410) 597086 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։