Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար

2018-11-15

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (պետական գրանցման համարը՝ 222.160.699243, ՀՎՀՀ 01507028, գտնվելու վայրը՝ ՀՀ, Երեւան, 0009, Տերյան փողոց, թիվ 74.  այսուհետ նաեւ՝ Հիմնադրամ կամ Համալսարան), ի դեմս Համալսարանի Հոգաբարձուների խորհրդի (այսուհետ նաեւ՝ Խորհուրդ) հայտարարում է Համալսարանի ռեկտորի (այսուհետ նաեւ՝ Ռեկտոր) մրցույթ:

Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով` Խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: 
Խորհրդի նիստը գումարվում է 2018 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին՝ Համալսարանի գտնվելու վայրում:
Ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածուներն  առաջադրվում են  ինքնաառաջադրմամբ: Ռեկտորի թեկնածու կարող է առաջադրվել և ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան, բարձրագույն ուսումնական հաստատությունում գիտամանկավարժական գործունեության փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա հանրային ծառայության կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի փորձ: Ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը`
ա) որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
բ) որին օրենքի համաձայն արգելվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել,
գ) որը նախընթաց 3 տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները Խորհրդին ներկայացնում են.
1.դիմում, որը պարունակում է նաև կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
2.3x4 չափի լուսանկար,
3.քաղվածք աշխատանքային գրքույկից,
4.համառոտ ինքնակենսագրություն,
5.բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայականների պատճեններ,
6.կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
7.անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
8.հրատարակված գիտական աշխատանքների ցանկ,
9.բնութագիր` վերջին աշխատավայրից (դիմողի ցանկությամբ),
10.հավակնորդի գործունեության ծրագիր (ՀԱԱՀ զարգացման հայեցակարգ)` փակ և կնքված փաթեթով:
Դիմումները՝ կից փասթաթղթերով, առձեռն ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվում են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 14-ը, ժամը 18:00-ը: Փոստային առաքման միջոցով ուղարկվելու դեպքում դիմումն ու փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք Համալսարանում ստացվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 14-ը, ժամը 18:00-ը: 
Փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքում Խորհրդի քարտուղարը կատարում է ստանալը հավաստող նշագրում` հավակնորդի դիմումի օրինակի վրա: Փաստաթղթերի՝ փոստով ստացման դեպքում փաստաթղթերն ընդունող մարմինը դրանց ստացման մասին գրավոր ծանուցում է հավակնորդին: Հայտերն ընդունելիս Խորհրդի քարտուղարը ստուգում է սահմանված փաստաթղթերի առկայությունը: Փաստաթղթերի թերի լինելու դեպքում հավակնորդը տեղեկացվում է այդ մասին նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` 1 աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրված նամակով: Թերությունները կարող են վերացվել (անկախ փաստաթղթերի վերստին ներկայացման եղանակից) մինչև 2018 թվականի դեկտեմբերի 14-ը, ժամը 18:00-ը: 
Հավակնորդի գործունեության ծրագրի (ՀԱԱՀ զարգացման հայեցակարգի) փաթեթը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո բացվում է՝ Խորհրդի անդամներին, այլ փաստաթղթերի հետ, ներկայացնելու նպատակով: 
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ
Հոգաբարձուների խորհուրդ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։