GIST Tech-I մրցույթ` աշխարհի 132 զարգացող պետությունների երիտասարդ գիտնականների համար

2018-11-09

 Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (American Association for the Advancement of Science) աշխարհի 132 զարգացող պետությունների երիտասարդ գիտնականների համար կազմակերպում է GIST Tech-I մրցույթը: Ամենամյա այս ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և նպատակ ունի խրախուսելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունները: Մրցույթին կարող են մասնակցել 18-40 տարեկան գիտնականներ, գյուտարարներ ու ձեռներեցներ: Դիմումներն անհրաժեշտ է լրացնել առցանց` www.gistnetwork.org/GISTTechI2019 հղմամբ:
Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 23-ն է: 132 պետություններից ստացված դիմումների հիման վրա կիսաեզրափակիչ փուլ են անցնելու 100 մասնակիցներ, ում նորարարությունների մասին կարճ տեսահոլովակները ներկայացվելու են առցանց: 2019 թվականի փետրվարի կեսերին առցանց քվեարկության արդյունքում ընտրվելու են 24 մասնակիցներ, ովքեր կմեկնեն Բահրեյն` մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին (բոլոր ծախսերը հոգալու են կազմակերպիչները):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։