«Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով սեմինար

2018-11-09

2018 թվականի նոյեմբերի 14-ին` ժամը 10:00-14:00-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակում (հասցե՝ Երևան, Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա սեմինար` «Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով: Սեմինարին կարող են մասնակցել ՀՀ ուսումնական հաստատությունների  ուսուցիչները: Իրենց մասնակցությունը հաստատելու համար՝ ուսուցիչները պետք է նախապես գրանցվել  http://www.kardes.xyz/web/gisday/ հղմամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։