«UNESCO-Sharjah Prize for Arab Culture» մրցանակ

2018-11-07

Մրցանակը սահմանված է այն անհատների, խմբերի, հաստատությունների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ է ունեցել արաբական մշակույթի զարգացման, ճանաչման և տարածման գործում: Ներկայացվելիք թեկնածուների գործունեությունն այդ ոլորտում պետք է ունենա միջազգային ճանաչում:
Մրցանակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից:
Մրցանակին դիմող թեկնածուները պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 12-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.`010562364) ներկայացնեն իրենց կենսագրականն (CV) ու կոնտակտային տվյալները՝ յուրաքանչյուրի համար կցելով նաև մրցանակի ստատուտի 6.3 կետով նախատեսված երաշխավորության նամակի անգլերեն լեզվով շարադրված նախագիծը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։