Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը աշխատանքի է հրավիրում փորձառու սոցիալական աշխատողի

2018-11-06

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան
Աշխատանքի սկիզբը՝ նոյեմբերի 10, 2018 թ.
Աշխատանքի տևողությունը՝ մինչև նոյեմբերի 30, 2019 թ.
Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցում
Դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 10, 2018

Պարտականություններ
Որպես բազմամասնագիտական թիմի անդամ` սոցիալական աշխատողը ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո պետք է իրականացնի անմիջական աշխատանք վարքային խնդիրներ ունեցող երեխաների և վերջիններիս ծնողների հետ, մասնավորապես.
Համագործակցել և մշտական կապ պահպանել դպրոցների,  տեղամասային պոլիկլիկաների և այլ հաստատությունների հետ
Համագործակցելով կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ կազմակերպել երեխաների կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների առաջնային գնահատումը, անհատական զարգացման պլանների կազմումը և երեխայի զարգացման փաստաթղթավորումը
Մասնակցել երեխայի առաջնային հետազոտությանն ու հետագա մշտադիտարկմանը
Կազմակերպել ծնողների համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ, վարել ծնողական հանդիպումներ և դասընթացներ
Վարել երեխաների անհատական գործերը, օրագրերը և բոլոր այլ փաստաթղթերը
Անհրաժեշտության դեպքում կատարել տնայցեր՝ գնահատելու ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները, բարոյահոգեբանական մթնոլորտը և դիտարկելու ներընտանեկան հարաբերությունները
Մասնակցել ծրագրային նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակությունում ներառական մոտեցման ընկալմանը
Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին

Հմտություններ/կարողություններ
Սոցիալական աշխատանքի մասին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն
Համբերատարություն և երեխայակենտրոն մոտեցումների տիրապետում
Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ վարքային խնդիրներ ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շահառու երեխաների և նրանց ծնողների հետ արդյունավետ աշխատանքի համար
Մարդու իրավունքների տեսանկյունից զարգացման հապաղում կամ վարքային խնդիրներ ունեցող երեխաների համար կրթական-ներառական համակարգի, խնամքի հաստատությունների, սոցիալական և այլ մոդելների իմացություն,
Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն
Ներառական տեսանկյունից խնամքի և կրթական համակարգի մասին պատկերացում
Խստորեն հետևել ընդունված և պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերին,
Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում
Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման, երեխաների վստահությունն ու սերը նվաճելու կարողություն, բարձր հուզակամայնություն
 
Որակավորումներ
Բարձրագույն կրթության առկայություն՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ
Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@ffad.am 
Խնդրում ենք էլ․ նամակի «Subject» տողում նշել պաշտոնի անվանումը։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։