Կներկայացվի «ԴասA» նախագիծը

2018-11-05

 Նոյեմբերի 6-ին` ժ.15:00-ին, BURO-ում (հասցե՝ Նալբանդյան 7/1) ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կներկայացնեն Երևանի 35 ավագ դպրոցներում ներդրվող «ԴասA» նախագիծը։ «ԴասA»-ն մշակութային կրթության ոլորտում նոր նախաձեռնություն է, որը նպատակ ունի պատանիների շրջանում հանրայնացնել դասական, ազգային երաժշտությունը, սերմանել բարձր արժեքներ, նպաստել պատանիների մշակութային դաստիարակությանը։

Հանդիպումը կանցկացվի ինտերակտիվ ձևաչափով, կներկայացվեն պրեզենտացիաներ, տեսանյութեր, ուսումնասիրություններ՝ հանրության և դպրոցահասակների՝ դասական երաժշտությամբ հետաքրքրվածության վերաբերյալ։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։