Մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր

2018-11-05

Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտը (GRIPS) կազմակերպում է մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները: Ծրագրերը դասավանդվում են անգլերեն լեզվով:
 Ծրագրերի պայմանների, վարձավճարների, ինչպես նաև կրթաթոշակային հնարավորությունների մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են այցելել www.grips.ac.jp/en/admissions/index կայքը: Բոլոր ծրագրերի վերջնաժամկետը, բացառությամբ «Հանրային ֆինանսներ» ծրագրի՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ն է:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։