«STUDIES» միջազգային ցուցահանդես

2016-10-12

2017 թվականի փետրվարի 2-ից 4-ը «LITEXPO» ընկերության կողմից կազմակերպվելու է կրթության ոլորտին նվիրված «STUDIES» միջազգային ցուցահանդեսը: Կազմակերպիչների կողմից ակնկալվում է շուրջ 200 ուսումնական հաստատությունների մասնակցություն, որոնցից մոտ 40 տոկոսը` այլ երկրների ներկայացուցիչներ: Մասնակցության նպատակով հրավիրվում են նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները: Տաղավարների տեղակայման, համապատասխան վարձավճարների և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել adventure@litexpo.lt էլ.փոստով:
Մասնակցելու պարագայում անհրաժեշտ հայտը պետք է մինչև 2016թ. նոյեմբերի 20-ը ներկայացնել  ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին:

 

Հանրային քննարկումներ

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…