Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Հարթագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2016-10-21

ՀՀ Լոռու մարզի «Հարթագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ  գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  մինչև 2016թ.դեկտեմբերի 2-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Լոռու մարզի «Հարթագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին՝ Հարթագյուղի միջնակարգ դպրոցում, հասցե՝ գ. Հարթագյուղ:
Տեղեկությունների համար զանգահրել 093/00-74-31 հեռախոսահամարով:

 

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի միջոցառումների 98-րդ կետով նախատեսված է «Ձեռնարկատիրական կրթության զարգացման…

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…