Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

2018-10-09

Հոկտեմբերի 10-ին` ժամը 16:00-ին, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, (ք. Երևան, Գ.Լուսավորչի 6) տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2017-2018 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՖՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, Հայկական  բարեգործական  ընդհանուր միության Ֆրանսիայի և Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանը,  պաշտոնատար այրեր, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկության ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ և ծնողներ: Միջոցառմանը հրավիրված է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։