Դասընթացներ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում /2018-2019թթ./

2018-09-26

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2018-2019թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ, որոնց մասնակցելու են հրավիրվում մասնագետներ Հայաստանից: 
Հնդկական կողմը կատարում է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգում է բոլոր ծախսերը: Դասընթացների մասին մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել www.indianembassy.am ինտերնետային կայքից և կից ներկայացվող նյութերից:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ապահովել թեկնածության ներկայացման և հարցաթերթիկի լրացման հետևյալ պայմանները.
•անհրաժեշտ է առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
•դասընթացի մասնակիցը պետք է լինի 25-45 տարեկան;
•անհրաժեշտ է ներկայացնել առողջության մասին բժշկական տեղեկանք 
•անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, լեզվի իմացությունը հաստատվում է ուսումնական հաստատության փաստաթղթով (դիպլոմ, հավաստագիր) կամ լեզվի ուսուցման որևէ կենտրոնի կողմից տրված տեղեկանքով;
•հարցաթերթիկը լրացվում է համակարգչային շարվածքով և ներկայացվում 3 օրինակից (բնօրինակ և պատճեններ), միաժամանակ բնօրինակի էլեկտրոնային ֆայլը CD կրիչով (WORD ֆորմատով);
•3X4սմ չափսի 3 լուսանկար; 
•դիմումները պետք է ներկայացվեն դասընթացի սկսվելու օրից առնվազն երեք/երեք ու կես ամիս առաջ` հնդկական կողմին փոխանցելու համար:
Վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին:
Կից` դասընթացների ցանկը:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։