Օրենսդիր մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանն ու փոխանակմանն ուղղված ծրագիր (Professional Fellows Program/PFP)

2018-09-25

Ամերիկյան խորհուրդներ Հայաստանի գրասենյակը 2019 թվականին շարունակում է իրականացնել օրենսդիր մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանն ու փոխանակմանն ուղղված ծրագիրը (Professional Fellows Program/PFP), որը հնարավորություն է ընձեռում պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:
Յուրաքանչյուր մասնակից հինգից-վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում:
Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2019 թվականի գարնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը: PFP ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, վիզայի և առողջապահության ծախսերը և տրամադրում է կրթաթոշակ: Կեցությունն ու սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ, դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան, ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և տիրապետեն անգլերենին:
Մասնակիցներն ընտրվում են մրցույթային կարգով: 
Դիմումները պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը ներկայացվեն առցանց` https://ais.americancouncils.org/pfp:
 Ամերիկյան խորհուրդները ս.թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 18:30-ին հանդիպում է կազմակերպում ծրագրին դիմելու գործընթացի և իրականացման փուլերի վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։