Նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի Օրգանական գյուղատնտեսության ձեռնարկի շնորհանդեսին

2018-09-17

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին «Բյուրո» ակումբում (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան փողոց, 7/1 շենք) տեղի կունենա Օրգանական գյուղատնտեսության մոդուլի մեկնարկի, դասախոսների և ուսանողների համար նախատեսված Օրգանական գյուղատնտեսության ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը: 
Մոդուլը և ձեռնարկները մշակվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։