Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նոր (չորրորդ) գործողությունների ծրագրի մշակման գործընթաց

2018-08-23

Վարչապետի աշխատակազմը շարունակում է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նոր (չորրորդ) գործողությունների ծրագրի մշակման գործընթացը:
Նոր հանձնառությունների հավաքագրման նպատակով Վարչապետի աշխատակազմը շարունակում է հավաքագրել առաջարկություններ ՀՀ կառավարաման մարմիններից,  ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիներից:
Քաղաքացիների առավել լայն շրջանակ ներգրավելու համար հանձնառությունների հավաքագրման ժամկետը երկարացվել է մինչև ս.թ. սեպտեմբեր ամիսը և քաղաքացիների առավել լայն շրջանակ ներգրավելու համար ստեղծվել է նոր առցանց գործիք՝ (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeQvT43B9xhm1B8p52bSNNOFAC5zEz0E3zgAx6_crf_cIPuSg/viewform):
Առաջարկություններն ու դիտարկումներն (առկայության դեպքում)  ներկայացնել վերոնշյալ էլեկտրոնային հասցեով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։