Մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-09-05

ՀՀ Վայոց ձորի մարզի «Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող հավակնորդներին ներկայացվող պարտադիր պահանջներն են.
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են
1.Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթի  հավակնորդների  փաստաթղթերն  ընդունվում  են 2018թ. սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ. ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Վայքի ավագ դպրոցում, ք. Վայք, Շահումյան 93, 0282-2-10-37, 055-13-12-16:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 22-ին ժամը 15:00-ին, Վայքի ավագ դպրոցում:

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։