Մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Աղավնաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-08-13

ՀՀ Վայոց ձորի մարզի «Աղավնաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:
Մրցույթին  մասնակցելու ցանկություն ունեցող հավակնորդներին ներկայացվող պարտադիր պահանջներն են.
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են
1.Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթի  հավակնորդների  փաստաթղթերն  ընդունվում  են 2018թ. օգոստոսի 8-ից  մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ Աղավնաձորի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. սեպտեմբերի 17-ին ժամը 15:00-ին,  Աղավնաձորի միջնակարգ դպրոցում:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։