«Հայ-չինական բարեկամության դպրոցի» տնօրինությունը ծնողներին հրավիրում է հանդիպման

2018-07-18

Հաշվի առնելով «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ դպրոցի տնօրինությունը տվյալ ուսհաստատություն դիմած աշակերտների ծնողներին հրավիրում է հանդիպման, որի ընթացքում պատասխաններ կտրվեն նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: 5-6-րդ դասարաններ դիմած աշակերտների ծնողների ընդունելությունը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 10:00-11:00-ին, իսկ 7-8-9-րդ դասարանցիների ծնողների համար՝ հուլիսի 21-ին, ժամը 11:30-12:30-ին, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 2-րդ մասնաշենքի 3-րդ հարկի մեծ դահլիճում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։