Երիտասարդ հետազոտողների ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա կրթաթոշակային ծրագիր

2018-07-17

ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարությունը տեղեկացնում է  Երիտասարդ հետազոտողների ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ: 
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երկու հայտ. հայտերի վերջնական ընտրությունը կատարվելու է ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության կողմից՝ ելնելով ծրագրի պահանջներին և չափորոշիչներին վերջիններիս համապատասխանելիությունից: Հայտերը պետք է ներկայացվեն միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով. ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ Կրթաթոշակի համար սահմանված բոլոր պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։ 
Կրթաթոշակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից: 
Մասնակցելու պարագայում անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364) ներկայացնել մասնակցության հայտաձևի լրացված տարբերակը:
Մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։