Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմած և դրական եզրակացություն ստացած քաղաքացիների անվանացուցակներ

2018-06-27

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխանող, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար դիմած և դրական եզրակացություն ստացած քաղաքացիների անվանացուցակները


Ծանուցում.- Սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար մինչև 2018 թվականի հուլիսի 14-ը  կրթության և գիտության նախարարություն ներկայացնել ստորև նշված փաստաթղթերը՝ ի լրումն գնահատման եզրակացություն ստանալու համար նախկինում ներկայացված դիմումի.
1. Անձնագրի պատճենը.
2. Ավարտական փաստաթղթի պատճենը.
3. Տեղեկանք բուհից՝ ուսումնառության ժամկետի վերաբերյալ (ավարտման ժամկետը՝ հստակ ամսաթվով).
4. Կցագրման վկայականի պատճենը

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։