Նախարարը կմասնակցի ընթերցանության օլիմպիադայի փակմանը

2018-06-26


Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Մանթաշյան սրահում (հասցե` Մովսես Խորենացի 15) տեղի կունենա «Ընթերցման օլիմպիադայի» մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը նեկրա կգտնվի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Ընթերցանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում է  ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Անտարես» հրատարակչության համատեղ նախաձեռնությամբ` ՀՀ մշակույթի նախարարության, dasaran.am-ի, Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ: Նպատակը դպրոցականների շրջանում ընթերցանության խրախուսումն է. օլիմպիադան անցկացվում է  6-րդ դասարանցիների շրջանում: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։