Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար /Կրթության ազգային ինստիտուտ/

2018-06-26

 ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳ նախարարի 20.06.2018թ, հմ. 625-Ա/2 հրաման) Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
  Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում /Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ), Տիգրան Մեծ 67, հեռ.` 57-21-00/ և ՀՀ մարզերում՝ 
/ԿԱԻ Շիրակի մասնաճյուղ, ք. Գյումրի, Տիգրան Մեծ 67, հեռ.` 093 17-14-14/,
/ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր, Մանուշյան 2, հեռ.` 0322 2-99-73/,
/ԿԱԻ Գեղարքունիքի մասնաճյուղ, ք. Գավառ, Արծրունու 98, հեռ.` 0264 2-13-66/,
/ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղ, ք. Հրազդան թիվ 13 ավագ դպր, հեռ.` 096-57-24-02/,
/ԿԱԻ Սյունիքի մասնաճյուղ, ք. Գորիս, Գուսան Աշոտի 32, հեռ.` 0284 2-40-00/,
/ԿԱԻ Կապանի մասնաճյուղ, ք. Կապան, Շահումյան 16ա, հեռ.` 0285 2-27-67/, 
/ԿԱԻ Տավուշի մասնաճյուղ, ք. Իջևան, Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/, 
/ԿԱԻ Վայոց Ձորի մասնաճյուղ, ք. Եղեգնաձոր, Արսենյան 11, հեռ.` 0281 2-01-60/:
  Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձն, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն  յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
   Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափի երկու լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4.վերջին տասը տարվա ընթացքում մանկավար­ժական, գիտաման­կա­վարժական աշխատանքի  կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն  յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկատվություն: Աշխատանքային ստաժի մասին տեղեկատվությունը ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018թ. մարտի 20 -ի թիվ 183-Ն հրամանի համաձայն՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից:
5.անձնագրի պատճենը.
6.ստացած վերջին հավաստագրի պատճենը /դրա առկայության դեպքում/.
7.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հա¬վաս¬տող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
8.«Արդշինբանկ» ՓԲԸ-ում Կրթության ազգային ինստիտուտի 2472300529500010 հաշվեհամանին փոխանցված գումարի անդորրագիրը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
 Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրում:
  Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 9:00-ից 14:00-ն, կամ այլ գրաֆիկով:
  Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:
   Դիմումներն ընդունվում են  2018 թվականի հուլիսի 9-ից օգոստոսի 8-ը ներառյալ` Կրթության ազգային ինստիտուտում /սենյակ 215, հեռ. 57-48-20, 55-92-98/  և ԿԱԻ մասնաճյուղերում` ամեն օր /բացի կիրակի օրերից/` ժամը 9:00-ից 16:00-ն: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան օգոստոսի 14-ը:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www. aniedu.am կայքից կամ այցելելով ԿԱԻ և նրա մասնաճյուղեր:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։