Մրցույթ «Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

2018-06-12

«Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիություն,
2.բարձրագույն կրթություն,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստափուղթ /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ.հունիսի 20-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2018թ.հուլիսի 30-ին ժամը 13:00-ին, Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում: Հասցե՝ ՀՀ, ք. Երևան Հ/Բ-2 թաղամաս, հեռ.010-72-02-21:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։