Մագիստրոսական ծրագիր

2018-05-22

Հունաստանում գտնվող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը կամ Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր ներքոնշյալ վեց ուղղություններով և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կամ նախարարության ենթակայության տակ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերեն լեզվի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl: paper based 575/internet based 89-90 or IELTS 6.5 or CAE (А or B) or equivalent qualifications) աշխատակիցների համար.

. MBA in General Management; 
. MBA in Marketing;
. MBA in Finance;
. MBA in Logistics;
. MBA in Healthcare Management;
. ΜΒΑ in Human Resources Management.


 Դասընթացները կազմակերպվելու են երկու տարի յուրաքանչյուր ամիս մեկ անգամ ուրբաթ (օրվա երկրորդ կես), շաբաթ և կիրակի օրերին: Ուսումնառության ընթացքում կկազմակերպվեն նաև ուսուցողական այցեր Շեֆֆիլդի համալսարան (ՄԹ) և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ (Հունաստան): 
Երևանում ուսման վարձը հոգում է Շեֆֆիլդի համալսարանի ղեկավարությունը, այցերի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:
Նախարարության կողմից պետք է ներկայացվի տաս թեկնածություն: 
Վերջնական ընտրությունը իրականացնելու է Շեֆֆիլդի համալսարանի ղեկավարությունը:
Ցանկացողները մինչև ս.թ. հունիսի 11-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիպլոմի, լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենները և աշխատանքի վայրից տեղեկանքը (դիմողը պետք է ունենա առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կամ նախարարության ենթակայության տակ գործող կառույցներում): 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։