Մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սևանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

2018-05-22

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սևանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի  Հանրապետության քաղաքացիությունը.
2.բարձրագույն կրթությունը.
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ  պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն  ընդունվում են 2018թ.մայիսի 25-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ, ամեն օր, ժամը 9:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից,
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում: Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում, ք. Սևան, Չարենցի 4:
Տեղեկությունների համար զանգահարել 0261-2-41-22 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։