Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Գոգարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2016-10-27

ՀՀ Լոռու մարզի «Գոգարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ  գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  մինչև 2016թ. դեկտեմբերի 5-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Լոռու մարզի «Գոգարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին՝ Գոգարանի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահրել 0255/6-08-21, 093/69-62-90 հեռախոսահամարով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: