Պարսկերեն լեզվի դասընթաց

2018-05-22

 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը  ԻԻՀ «Ալամե Թաբաթաբաի» համալսարանի ամառային դպրոցը Թեհրանում օտարերկրյա քաղաքացիների համար մշակութային և կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում  կազմակերպում է պարսկերեն լեզվի դասընթացներ:
Դասընթացների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից:
Դասընթացներին մասնակցել ցանկացողները պետք է մասնակցության մասին տեղեկացնեն նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.+37410562364)՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։