«Երիտասարդ մասնագետներ 2018» ծրագրի թեկնածուների առաջադրում

2018-05-15

Թեկնածուների ընտրությունն իրականացվելու է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմնի կողմից: Ազգային հանձնաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմանը կներկայացնի նամակում նշված բոլոր չափորոշիչներին համապատասխանող առավելագույնը 15 բարձր որակավորում ունեցող մասնագետների թեկնածություններ: Ներկայացված թեկնածուների ընտրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կիրականացնի երեք փուլով`  հայտաձևի առցանց լրացում, տեսահարցազրույց և եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների համար: 
Միաժամանակ հայտնում եմ, որ թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն անգլերենին կամ ֆրանսերենին` միևնույն ժամանակ ունենալով դրանցից մյուսի բավարար  իմացություն:
Ընտրված թեկնածուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, որը նրանց հնարավորություն կընձեռի P1/P2 կարգավիճակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կամ դաշտային գրասենյակներում աշխատելու համար:
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից:
Մասնակցության պարագայում մինչև ս.թ. հունիսի 11-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն պետք է ներկայացնեն հնարավոր թեկնածուների հետևյալ փաստաթղթերը՝
•անձնագրի պատճեն,
•բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն,
•անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն,
•կենսագրական և կոնտակտային տվյալներ (CV)՝ անգլերենով կամ ֆրանսերենով, 
•նպատակների հիմնավորման նամակ (motivation letter)՝ անգլերենով կամ ֆրանսերենով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։