Թեկնածուների առաջադրում` գրագիտության միջազգային մրցանակների համար

2018-05-03

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնել  2018 թվականի գրագիտության միջազգային մրցանակների համար, որոնք այս տարի շնորհվելու են «Գրագիտություն և հմտությունների զարգացում» թեմայի ներքո: 
Առաջադրված հայտերը պետք է համապատասխանեն տարվա համար ընտրված թեմային և յուրաքանչյուր մրցանակի համար սահմանված թեմատիկ ուղղվածությանը: 
Հայաստանը «King Sejong Literacy Prize» մրցանակի համար կարող է ներկայացնել երկու, իսկ «UNESCO-Confucius Prize for Literacy» մրցանակի համար` 3 հայտ:  Մրցանակի չափորոշիչների համաձայն, նշված հայտերում ներկայացված ծրագրերը պետք է ունենան առնվազն երեք տարվա տևողություն կամ գործունեության/կիրառման փորձ, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության միջազգային մրցանակների արժանացած ծրագրերը չեն կարող ներկայացվել: 
Մրցանակների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Թեկնածուների կողմից հայտերի առցանց ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հունիսի 5-ն է: 
Հնարավոր թեկնածությունների փաստաթղթերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացնել նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):   

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։