Հայտարարություն` ՀՀ ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու մրցույթի համար

2018-05-02

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի» 2-րդ գլխի 8-րդ կետի՝ երկու տարին մեկ անգամ խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի: Հետևաբար, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար: 

Մրցույթին կարող են մասնակցել` 

Հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ ներկայացնող կազմակերպություններ,
ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, 
շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի,  փորձագիտական աշխատանքների, ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն):

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում նախարարությունից: 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

Դիմում Խորհրդի նախագահի անունով /ձևը կցվում է/.
Տվյալ կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը.
Ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ.
Մոտիվացիոն նամակ /1.5-2 էջ./ ներկայացնել հիմնավորում` հասարակական խորհրդում կազմակերպության ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ.
Հակիրճ վերլուծություն` վերջին 3 տարիների ընթացքում ԿԳՆ գործունեության և կրթության բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ /4-5 էջ/:

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը:
Հայտերը պետք է ներկայացվեն ս.թ. մայիսի 2-ից մինչև մայիսի 25-ը ներառյալ, ժամը 10:00-17:00-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության ընդհանուր բաժին: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 52-73-43 հեռախոսահամարով:

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։