Մագիստրոսական ծրագիր /Չինաստան/

2018-04-27

«Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ժողովուրդների միջև կապերի ամրապնդման նպատակով Չինաստանի Րընմին համալսարանի Ֆինանսական ուսումնասիրությունների Չոնգյանգ ինստիտուտում այս աշնանը մեկնարկելու է Մետաքսի ճանապարհի մագիստրոսական ծրագիր, որն ավարտողները կստանան մագիստրոսի աստիճան ժամանակակից չինագիտության ոլորտում /Չինաստանի քաղաքականություն, Չինաստանի տնտեսություն, Չինական մշակույթ, Չինական իրավունք, ինչպես նաև կամընտրական դասընթացներ/։ Կրթաթոշակն ընդգրկում է ուսման, բնակության, առողջական ապահովագրության ծախսերը և ամսական  կրթաթոշակ։ 
Հայկական կողմից կարող են ներկայացվել 1-3 թեկնածուներ, որոնց մասնակցությունը կքննարկվի ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև՝ հունիսին անցկացվելիք առցանց հարցազրույցի արդյունքում։ Փաստաթղթերը պետք է ներկայացվեն առցանց՝ մայիսի 2-ից հունիսի 10-ը ընկած ժամանակահատվածում։ 
Ցանկացողները, առցանց գրանցվելուց հետո, լրացված փաստաթղթերը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ներկայացնեն նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364): 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։