Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Եղ. Չարենցի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2016-10-14

ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Եղ. Չարենցի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ  գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  մինչև 2016թ.նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Եղ. Չարենցի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին՝ Վանաձորի Եղ. Չարենցի անվան թիվ 12 հիմնական դպրոցում, հասցե՝ ք. Վանաձոր, Շիրակացի 12:
Տեղեկությունների համար զանգահրել 0322/2-37-05 հեռախոսահամարով:

 

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ…

Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության 2018-2023 թվականների պետական ծրագիր /նախագիծ/

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի  Հանրապետության լեզվական  քաղաքականության 2018-2023 թվականների պետական  ծրագրի» նախագիծը