Մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-04-07

ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:
 Մրցույթին  մասնակցելու ցանկություն ունեցող հավակնորդներին ներկայացվող պարտադիր պահանջներն են.
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են
1.Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը ( դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթի  հավակնորդների  փաստաթղթերն  ընդունվում  են 2018թ. ապրիլի 11-ից  մինչև 2018թ. մայիսի 10 -ը ներառյալ Գողթանիկի հիմնական դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2018թ. մայիսի 21-ին ժամը 13:00-ին,  Գողթանիկի հիմնական  դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։