«Բարեկամություն» գարնանային ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

2018-03-16

2018թ. մարտի 26-28-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  ՀՀ ԿԳՆ աջակցությամբ կազմակերպվում է  «Բարեկամություն» ճամբարը: «Բարեկամություն» ճամբարը մանկավարժական նորարարության, ստեղծագործական համագործակցության բաց հարթակ է:

Ճամբարի մասնակիցները հանրակրթական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողներ են Հայաստանից, Արցախից, Վրաստանից։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել  հայտը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe9WXQDDgDLvAOIeXf97pQpVXsq6abHG1edA492t0qn_Openg/viewform:
Կարիք ունեցողները կարող են օգտվել կրթական փոխանակումների կացարաններից:

Ճամբարի բովանդակությունը

Մանկավարժական նորարար փորձ, հեղինակային կրթական ծրագրեր
Կրթական նոր գաղափարներ․ համագործակցային նախագծեր
Դպրոց-պարտեզ ուսումնական հաստատություն
Կրթական պարտեզ խոշորացված համայնքում, քաղաքի արվարձանում
Ուսուցում տարատարիք խմբում, փոքրաքանակ դպրոցում
Մասնագիտական զարգացման պարապմունքներ
Բլոգային ուսուցում, ՏՀՏ հմտություններ
Նախագծային, ծիսական ուսուցում
Անհատական համակարգիչը՝ որպես ուսումնական գործիք
Մշակութային պարապմունքներ
Մարզական պարապմունքներ

Ճամբարի մեկնարկը՝ մարտի 26-ին, ժամը 9.00, կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25): Գիշերող մասնակիցների ընդունումը՝ մարտի 25-ից:
Հանրակրթական դպրոցում չաշխատողների համար մասնակցության վճարը՝ 5000 դրամ, պետք է փոխանցել կրթահամալիրի հաշվին՝ հ/հ 163218137665, Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ)։

Մանրամասն ծրագիրը, աշխատակարգը՝ Ճամբարի բլոգում, mskh.am -ում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։