Կրթաթոշակային ծրագրեր / Ինդոնեզիա /

2018-03-13

Ինդոնեզիայի կառավարության Զարգացող երկրների գործընկերություն ծրագրի շրջանակներում Հայաստանին 2018-2019 ուսումնական տարվա համար հատկացվել է կրթաթոշակ`  մագիստրատուրայի ծրագրով Ինդոնեզիայի բուհերում ուսանելու նպատակով: 
Ծրագրին դիմելու կարգին ու ժամկետներին, բուհերի և մասնագիտությունների ցանկին, պահանջվող փաստաթղթերին ու չափանիշներին և  այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Մասնակցելու պարագայում անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 25-ը տեղեկացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։